Ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունները մարդկանց տվյալները հավաքել են սմարթֆոնների հավելվածների միջոցով: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով Էդվարդ Սնոուդենից ստացված տվյալներին:
Փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ-ի և Բրիտանիայի հատուկ ծառայությունները սմարթֆոնների տասնյակ հավելվածներ են կոտրել: Նրանք օգտատերերի անձնական տվյալները ստացել են Facebook-ի, Twitter-ի և LinkedIn-ի բջջային տարբերակներից:
Նշվոմ է, որ կոտրվել են սմարթֆոնների համար նախատեսված Angry Birds խաղն ու Google Maps ծրագիրը:











































