Ուկրաինայի կառավարությունը որոշել է «Բերկուտ»-ում և «Գրիֆոն»-ում հատուկջոկատայինների թիվն ավելացնել: Այս մասին հաղորդում է «ՈւՆԻԱՆ»-ը:
Ներկայումս «Բերկուտ»-ում մոտ 4 հազար մարդ կա, «Գրիֆոն»-ում` մոտ հազար: 2 հատուկ ջոկատներում մարդկանց ընդհանուր թիվը նախատեսվում է հասցնել մինչև 30 հազարի:
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության փակ նիստի ժամանակ: Նախարարների կաբինետն Ուկրաինայի արդարադատության նախարարությանը կարգադրել է նաև օրինականացնել ազգային դրուժինաների ստեղծումը` հասարակական կարգն ապահովելու նպատակով:







































