«Ակնհայտ էր, որ «Իմ քայլը» դաշինքը բացարձակ մեծամասնություն ունենալու է, բայց ակնհայտ էր նաև, որ ավագանու ընտրությունների 81 տոկոսը չի կրկնելու. հարցումները դա են ցույց տալիս»,- կազմակերպված քննարկմանը ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը և հավելեց, որ կա նաև չկողմնորոշվածների մեծ տոկոս, որոնք այս երկու օրերին պետք է կողմնորոշվեն:
Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա նրա խոսքով՝ այն լարված էր, անցանկալիորեն կոշտ. «Հատվեցին բազմաթիվ կարմիր գծեր, քննարկվեցին այնպիսի հարցեր, և այնպիսի հռետորաբանություն կիրառվեց, որ ամենևին ցանկալի չէր»:
Արմեն Բաղդասարյանը հույս հայտնեց, որ ընտրություններից հետո լարվածությունը կթուլանա. «Չնայած այնպիսի մեղադրանքներ են հնչել, որ չեմ կարծում, թե անհետևանք մնան»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































