Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հին համակարգի ուրվականը նոր դաշտում. բանավեճի դասերը

Նախընտրական մեծ բանավեճից հետո, որն իր ձևաչափով և, այսպես ասած, կարգավիճակով աննախադեպ էր՝ ընտրությանը մասնակից բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ, հանրությունը շարունակում է աշխուժորեն քննարկել բանավեճի ընթացքում ձևավորված լոկալ դիմակայությունները, հետաքրքիր, աչքի ընկած, սուր հատվածները և այլն: Այդ իմաստով, սակայն, շատ կարևոր են ընդհանուր, հանրագումարային եզրահանգումները: Անկասկած է, որ բանավեճն իբրև քաղաքական երևույթ և քաղաքական պայքարի գործիք, զգալիորեն կարևոր է նաև տեսարանային բաղադրիչի համար, որովհետև, վերջին հաշվով, մի խտացված իրավիճակ է, երբ հասարակությունը կարող է գնահատել նաև թեկնածուներին և ուժերին այդ համատեքստում, զգայական, իրավիճակային, կրեատիվության, սուր և արագ մտածողության և այլն: Բայց միևնույն ժամանակ աներկբա է, որ տեսարանային հանգամանքները կարճաժամկետ են, դրանք կանցնեն ընտրության կամ հաջորդող ամիսների հետ, իսկ ահա ընդհանուր քաղաքական եզրահանգումները կարևոր են հետագա տարիների համար, այդ թվում՝ քաղաքական համակարգի զարգացման տեսանկյունից: Առավել ևս, որ Հայաստանի համար այդ խնդիրը ներկայումս առավել քան արդիական է, և մենք դեկտեմբերի 9-ից հետո, ընդ որում՝ անկախ խորհրդարանի ընտրության արդյունքից, որպես պետություն և հասարակություն պետք է սկսենք նաև քաղաքական նոր համակարգի շինարարությունը: Որպես կողմնորոշիչ, բանավեճն այդ առումով հասարակության համար ուղենշային երևույթ է, ինչ-որ իմաստով նաև հայելային, երբ հանրությունը նայելով դրան՝ կարողանում է գնահատել իր իսկ քաղաքական նկարագրի առավելություններն ու բացերը, որովհետև քաղաքական գունապնակը, վերջին հաշվով, «արժանի» է հանրությանը, ինչպես իշխանության մասին հայտնի խոսքում: Ինչպես ամեն հանրություն արժանի է համարվում իր իշխանությանը, այդպես էլ, թերևս, իր քաղաքական գունապնակին:

Մեծ բանավեճը ցույց տվեց, սակայն, որ, համենայնդեպս, այս պահին մեր հասարակությունը մեր քաղաքական գունապնակից առաջ է և արժանի չէ դրան, արժանի չէ այն շրջանակին, որը ներկայացված էր բանավեճի ընթացքում: Հասկանալի է, որ խոսքը բացառապես բոլոր մասնակիցների մասին չէ, և նույնիսկ մասնակիցների մասին չէ՝ որպես այդպիսին: Ակնառու էր, որ դրա ընթացքում հանրությունը տեսնում էր նոր և հին համակարգերի բախում: Ավելի շուտ, նոր համակարգի որոշակի ողնաշարի՝ ի դեմս նորաստեղծ կամ համեմատաբար թարմ, հանրային-քաղաքական կյանք համեմատաբար նոր մուտք գործած ուժերի և հին համակարգի «կմախքի», ի դեմս այն ուժերի, որոնք տարբեր տարիներին կազմել են Հայաստանի նախկին իշխող համակարգը՝ տարաբնույթ և տարատեսակ կոալիցիաներով:

Ըստ էության բանավեճը այս երկու սեգմենտի՝ նոր քաղաքական համակարգի ողնաշարի և հին քաղաքական համակարգի կմախքի «մեկտեղումն» էր: Հասկանալի է, որ այդ մեկտեղումը չի կարող երկար շարունակվել: Այդպես մենք կունենանք մի խառնածին, որը հանրության համար կդառնա նոր գլխացավանք, յուրօրինակ քաղաքական մի Ֆրանկենշտեյն՝ քաղաքական մի համակարգ և օրգանիզմ, որը կազմված է տարբեր հին ու նոր կտորներից և բացարձակապես ենթակա չէ բանականության ու տրամաբանության: Այդ իմաստով, մեծ բանավեճը վկայեց, որ հին համակարգի կմախքը պետք է դառնա պատմություն: Այդ համակարգն այլևս սպառել է իրեն և ակնառու է, որ թեև ունենալով երկար տարիների գործունեության, այսպես ասած, փորձառություն, այդ ուժերը դրանով հանդերձ անկարող են եղել նոր իրողություններում գտնել սեփական գոյության իմաստ և բովանդակություն: Մյուս կողմից, այստեղ կա նաև մեկ այլ ենթավիճակ: Նոր համակարգի ողնաշար կազմող ուժերի համար էլ բովանդակության խնդիրն ակնառու է և եթե այն չստանա լուծում, ապա շատ արագ կմաշվի նաև պարզապես նոր, իսկ որոշ պարագաներում համեմատաբար նոր լինելու առավելությունը: Առայժմ նրանց առավելությունը գերազանցապես դա է, որը պետք է լցվի բովանդակությամբ և նոր իմաստավորմամբ:

Կա նաև մեկ այլ շերտ՝ դա ուժերն են, որոնք նոմինալ համեմատաբար նոր են, սակայն, որոնք իրենց գործունեության տրամաբանության մեջ շարունակում են «կռիվ» տալ նախկին համակարգի դեմ և ակնհայտորեն չեն կարողանում դուրս գալ կռվի, բախման տրամաբանությունից: Ընդ որում, դա լոկ տվյալ ուժերի կամ ուժի խնդիրը չէ, քանի որ չգտնելով իրեն այլ ռեժիմում, այդ ուժն անընդհատ փորձելու է թարմ պահել բախման «դիսկուրսը», իսկ դա էլ իր հերթին խնդիր է՝ Հայաստանի մասշտաբներից ելնելով: Մեծ մասշտաբի հանրային օրգանիզմում այդօրինակ սեգմենտը եղանակ ստեղծել չի կարող, բայց Հայաստանը փոքր է, և այստեղ հնարավոր է անգամ փոքրաթիվ սեգմենտով ստեղծել որոշակի մթնոլորտ ու եղանակ, ինչը կարող է սպառնալիք լինել նոր քաղաքական համակարգի համար, կամ, այլ կերպ ասած՝ դառնալ նոր քաղաքական համակարգ հնի ուրվականի տեղափոխման խողովակ: Նախընտրական մեծ բանավեճը, խոշոր հաշվով, արտացոլել է քաղաքական նոր համակարգի ձևավորմանն ընդառաջ այդ լայն խնդիրները: Իհարկե ոչ միայն դրանք, սակայն հասկանալի է, որ հնարավոր չէ ամեն ինչ շարադրել մեկ հոդվածի շրջանակում: Սակայն գործնականում աշխատելով թվարկված խնդիրների և դրանց կամ լուծման, կամ ռիսկերի չեզոքացման ուղղությամբ, հասարակությունը թերևս կկարողանա բավական արագ կազմավորել նոր համակարգի շինհրապարակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում