Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, մեկնաբանելով կիսապաշտպան Մայքլ Էսյենի` «Միլան» տեղափոխությունը, վստահություն է հայտնել, որ Գանայի հավաքականի ֆուտբոլիստը դեռ կարող է հանդես գալ ամենաբարձր մակարդակով:
«Ես հարգում եմ Էսյենին, ինչից ելնելով էլ չխոչընդոտեցի նրա` «Միլան» տեղափոխությանը: Բայց, ընդհանուր առմամբ, մենք ուրախ կլինեինք, եթե նա մնար այստեղ:
Մայքլը դեռ կարող է հանդես գալ ամենաբարձր մակարդակով: Նրան հաջողություններ եմ մաղթում Իտալիայում ու Աշխարհի առաջնությունում»,- ասել է պորտուգալացի մասնագետը:








































