Նախօրեին հեռուստատեսային քննարկմանը մասնակցում էին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի լիդերները: «Ժամանակը շատ կարճ էր և մասնակիցների թիվը շատ, հնարավոր չէր խորքային անդրադառնալ բոլոր խնդիրներին»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց տնտեսագետ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Բաբկեն Թունյանը: «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արտակ Մանուկյանը հավելեց, որ ակնհայտ է՝ քաղաքական ուժերի ծրագրերում գրեթե թվային գնահատականներ չկան:
Բ. Թունյանի գնահատմամբ՝ կառավարությանը հաջողվել է այս փուլում կատարել գլխավոր խնդիրը՝ այսինքն՝ պահել տնտեսական կայունությունը: Տնտեսագետների կարծիքով՝ անհրաժեշտ է կառավարության ագրեսիվ տնտեսական քաղաքականություն:
Ամանոր է մոտենում, գնաճի ի՞նչ ռիսկեր կան. անդրադառնալով այս հարցին՝ Բ. Թունյանն ընդգծեց, որ այսօր հայտարարություններ են հնչում, թե Հայաստանում ահագնացող գնաճ կա. «Այդ հայտարարություններով գնաճ են սադրում, իրականում գնաճ չկա, այն կազմում է 2,8 տոկոս՝ այսինքն՝ գնաճը թույլատրելի ստորին շեմին մոտ է»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































