«Ժնև-2» համաժողովին Դամասկոսի պաշտոնական պատվիրակությունը ներկայացրել է փաստաթուղթ, որում նշել է բանակցությունների հիմնական սկզբունքները՝ հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը:
Դրանց թվում է Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու և ծայրահեղականության ցանկացած ձևերից հրաժարվելու պահանջը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ընդդիմության պատվիրակությունը չի ընդունել այս փաստաթուղթը:










































