«Ամփոփելով մեր քարոզարշավը Հայաստանի Հանրապետության համայնքներում, ամփոփելով մեր հանդիպումների արդյունքները, պետք է փաստենք՝ այլևս իրողություն է, որ մենք ապրում ենք նոր Հայաստանում։ Սակայն մենք ունենք չափազանց շատ խնդիրներ, և մեր հայրենակիցների սպասումները շատ մեծ են ու նրանք հույսով են նայում դեպի ապագան»,- Երևանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց ԱԺ պատգամավորության թեկնածու Արկադի Խաչատրյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բոլորին ներկայանում է իր նոր, լուսավոր թիմով, նոր գաղափարներով ու ծրագրերով։ Ներկայանում է Հայաստանի զարգացման իր տեսլականով։ Ներկայացրել ենք մեր մոտեցումները փոքր ու միջին բիզնեսի զարգացման հետ կապված, Հայաստանի տարածքային համաչափ զարգացման հետ կապված»,- հավելեց Արկադի Խաչատրյանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։








































