«Ինձ համար երկար ժամանակ անհասկանալի էր, թե ինչու է հայ ժողովուրդը երեք երևույթների՝ ընտանիքի, հավատի, բանակի նկատմամբ այդքան զգայուն: Հիմա վստահորեն կարող եմ ասել, որ այս ինստիտուտներն են ազգապահպան գլխավոր երաշխիքները, դրանց ինչպիսիությամբ է պայմանավորված, թե դու որպես ազգ կարո՞ղ ես լինել, թե՞ ոչ»,- այսօր ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարը նշեց, որ երկրում ունենք տասնյակ խնդիրներ՝ աղքատության հաղթահարում, արդարության հաստատում, բայց դրանց բոլորի համար կա նախապայման՝ երբ մեր երկինքը պայծառ է, սահմանները պաշտպանված են:
«Պետք է անենք ամեն ինչ, որ մեկ կորուստ անգամ չունենանք: ՀՀ բանակը իրավամբ, կարող ենք ասել, մեր երկրի ամենակայացած կառույցն է, կեցցե՛ մեր բանակը՝ Հայաստանի անվտանգության և խաղության երաշխավորը»,- հավելեց նախարարը:









































