Apple-ը պատենտավորել է AirPods անլար ականջակալները՝ կենսաչափական սենսորներով: Այս մասին հաղորդում է The Verge-ը:
Ականջակալներին հաղորդիչներ կան տեղադրված, որոնք տվյալներ են հավաքում օգտատիրոջ ֆիզիկական վիճակի մասին, ներառյալ՝ սրտխփոցը և մարմնի ջերմաստիճանը: Հիվանդություն հայտնաբերելու դեպքում սարքը կհայտնի այդ մասին:
Ականջակալները փափուկ նյութերով կպատրաստվեն: Դա կկանխի ականջներից ընկնելը և թույլ կտա դնել ցանկացած ականջում: Կենսաչափական սենսորների շնորհիվ դինամիկները կհայտնվեեն օգտատիրոջ ականջների տակ: