Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի ու միջազգային միջնորդների՝ «Վեցյակի» բանակցությունները կվերսկսվեն փետրվարին՝ Նյու Յորքում: Այս մասին «Ալ-Ալյամ» հեռուստաալիքին հայտնել է իրանական պաշտոնական աղբյուրը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն ու ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հանդես էին եկել փետրվարին հանդիպում անցկացնելու օգտին: Սակայն բանակցությունների վերսկսման վայրը չէր հստակեցվել:
Ժնևյան համաձայնագրի կատարումը սկսվել է հունվարի 20-ին:
Համաձայնագրի իրականացման առաջին փուլը նախատեսված է կես տարով. այդ շրջանը կնվիրվի բանակցությունների շարունակմանը պարամետրերի շուրջ, որոնց կատարումն անհրաժեշտ է իրանական միջուկային ծրագիրը խաղաղ ճանաչելու համար:











































