Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Պրոդուկտի մշակման ճամբարի լավագույն 2 թիմերը ստացան 2,5 միլիոն ֆինանսական աջակցություն

Հայտնի են Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարի/product bootcamp/ լավագույն երկու թիմերը, որոնք ժյուրիի ընտրության արդյունքում ստացան ընդհանուր 2,5 միլիոն՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու և պրոդուկտի նախատիպի վերածելու համար։

1,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ առաջին մրցանակին արժանացավ Festival թիմը, որը կմշակի կինոփառատոնների համար նախատեսված հատուկ հավելված։ Հավելվածի շնորհիվ օգտատերերը կկարողանան ծանոթանալ փառատոնի ծրագրին, մասնակցող ֆիլմերին և նայել թրեյլերները։ Հավելվածը կհարմարեցվի յուրաքանչյուր փառատոնին՝ հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները և կարիքները։

Երկրորդ մրցանակին, որի արժեքն է 1 մլն ՀՀ դրամ, արժանացավ Rendchain թիմը, որի լուծումը համախմբում է առկա համակարգիչները՝ օգտագործելով բլոքչեյն մեխանիզմը։ Արդյունքում պրոդուկտի օգտատերերը կկարողանան օգտագործել համախմբված համակարգչային հզորությունը՝ իրենց վիզուալ (և ոչ միայն) պրոդուկտներն ի կատար ածելու համար։ Պրոդուկտի առաջին թիրախային ոլորտն է ֆիլմային ինդուստրիան։

«Ես ամեն անգամ չեմ դադարում հիանալ այն խանդավառությամբ և աշխուժությամբ, որը նկատում եմ թիմերի մոտ: Ավելի քան համոզված եմ, որ ժամանակակից և ճկուն մտածելակերպով և թվային նորարարությունների ուղղությամբ կենտրոնացած այս երիտասարդները կարող են դառնալ իրենց ոլորտում կարծիք թելադրողներ, իսկ Beeline-ն իր հերթին կշարունակի աջակցել հայկական ստարտափ էկոհամակարգի կայացման գործին», – նշեց Հայաստանում Beeline-ի գխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ներկայացված բոլոր գաղափարներն ունեն ներուժ՝ հետագայում շուկայում ճիշտ թիրախավորման և զարգացման դեպքում եկամտաբեր պրոդուկտ դառնալու։ Պրոդուկտի մշակման ճամբարի շրջանակում մենք կշարունակենք աշխատել այս երկու թիմերի հետ՝ զարգացնելու իրենց գաղափարները։ Երեք ամիս անց նախատեսում ենք, որ գաղափարները մեկ փուլ առաջ գնացած կլինեն և կունենան առաջին նախատիպը։»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Նշենք, որ ընտրության հիմնական չափանիշներն են եղել գաղափարի նորարարությունը և կիրառելիությունը, ինչպես նաև թիմի կազմը, մինչ այս փուլը կատարած աշխատանքը և զարգացումը։

 

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Լուսինե Ղուկասյան

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան    [email protected]

 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն – Հայաստանի մասին

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2011 թվականին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Մայքրոսոֆթ կորպորացիայի համատեղ ջանքերով: Ստեղծումից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում