Thursday, 11 06 2026
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Արցախի հարցը դարձրել են մանր մանիպուլյացիայի առարկա. դեկտեմբերի 9-ից հետո դա կմոռացվի

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր, բայց արցախյան հարցի շուրջ քննարկումներն ու բանավեճերը չեն դադարում։ ԱԱԾ նախկին ղեկավար, ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարը՝ Դավիթ Շահնազարյանը ամեն օր մի «սենսացիոն» հայտարարություն է անում նոր իշխանությունների քաղաքականության և իբրև թե Արցախը իշխանության դիմաց հանձնելու մտադրության մասին։ Ընդ որում՝ խոսքը միայն վարչապետ Փաշինյանին չի վերաբերում, Շահնազարյանի «թիրախում» է հայտնվել նաև Սասուն Միքայելյանը, որին Շահնազարյանը մեղադրում է իբրև թե Օմարի բարձունքը զիջելու, և իբրև թե դրանից հետո Վազգեն Սարգսյանը նույնիսկ ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ սրանք պարզապես նախընտրական քաղաքական հայտարարություններ են։ «Համոզված եմ, որ իրականությունը միանգամայն այլ է։ Ըստ իս՝ այս խոսակցությունները դեկտեմբերի 9-ից հետո կդադարեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանի կարծիքով՝ իշխանություններին Արցախը հանձնելու մեջ մեղադրանքների, դատողությունների հիմքեր պարզապես գոյություն չունեն. «Եվ չեն էլ կարող գոյություն ունենալ»։

Մեր զրուցակիցը նաև անդրադարձավ Դավիթ Շահնազարյանին այդ հայտարարությունների հետ կապված ԱԱԾ հրավիրելու հանգամանքին և ընդգծեց. «Ես չեմ կարծում, թե քաղաքական հայտարարությունների իսկությունը պետք է որոշի ԱԱԾ-ն, ԱԱԾ-ն ունի իր գործառույթները, և նախընտրական հայտարարություններով զբաղվելու պրակտիկան, չեմ կարծում, թե իմաստ ունի»։

Ըստ Մեհրաբյանի՝ այդ հայտարարությունները պետք է մնան քաղաքական հարթության մեջ։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ևս կարծում է, որ Շահնազարյանի հայտարարությունները պարզապես նախընտրական, քարոզչական մանիպուլյացիա են և իրականության հետ որևէ աղերս չունեն։ «Ես ասել եմ և հիմա էլ վերահաստատում եմ՝ Արցախի հարցը այն տեսքով ինչով որ կար, լուծված է և այլևս հնին վերադարձ չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նրա դիտարկմամբ՝ խոսքը կարող է գնալ Արցախի միջազգային ճանաչման մասին, ինքը ժամանակի հարց է. «Թող Արցախի հարցը չշահարկեն, դա Շահնազարյանների ուղեղի բանը չէ, նույն Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն է, այդ հարցը հիմա ակտուալ չէ, չկա նման հարց»։

Շիրինյանը հավելեց. «Նիկոլը և ժողովուրդը ՀՀԿ-ին զրկել են ամեն տեսակ արտոնությունից, այդ պատճառով էլ հիմա մանր մանիպուլյացիաներով են զբաղվում։ Խոսքը կարող է գնալ միջազգային ճանաչման մասին, պատրաստվեք դիրքերը ամրապնդելուն ու առաջ շարժվելուն, իշխանությունները ոչինչ չեն հանձնելու։ Հիմա կարող է ընտրություններից հետո զբաղվեն միջազգային ճանաչմամբ՝ դա էլ, որպեսզի արտգործնախարարությունը պարապ չմնա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում