Օբաման հունվարի 28-ին ելույթ կունենա՝ Կոնգրեսին հղելով «Երկրի վիճակի մասին» ուղերձ: Օբամայի ուղերձը կներառի մի շարք հստակ առաջարկներ, որոնց նպատակն է ժողովրդի վստահության վերականգնումը: Այս մասին կիրակի CNN-ի եթերում հայտարարել է պետության ղեկավարի ավագ խորհրդական Դեն Պֆայֆերը:
Ավանդական ամենամյա ուղերձով Օբաման Կոնգրեսի երկու պալատների առջև ելույթ կունենա վաղը՝ տեղական ժամանակով 21:00-ին (Երևանի ժամանակով 06:00-ին):
Պֆայֆերը խոստովանել է, որ բնակչության համար 2013 թվականն ավարտվել է հիասթափությամբ՝ կապված կառավարության աշխատանքի դադարի, Obamacare ծրագրի կայքի խնդիրների հետ:
ԱՄՆ նախագահն ուղերձի միջոցով նշանավորում է արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները: Պֆայֆերի խոսքով՝ Օբամայի ելույթի հիմնական մասը նվիրված կլինի ներքին խնդիրներին: Դա առաջին հերթին վերաբերում է աշխատատեղերի ստեղծմանը, նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը, կրթությանը, էմիգրացիոն բարեփոխմանը, հրազենի շրջանառության վերահսկողության խստացմանը:
Ինչպես նշում են ամերիկացի պաշտոնատար անձինք, արտաքին քաղաքական բաժնում Օբաման կանդարադառնա Իրանի հետ «վեցյակի» բանակցությունների թեմային, ինչպես նաև սիրիական խնդրին:









































