Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Անկախության մայդանում տոնածառի հիմնակմախքից տղամարդ է կախվել: Այս մասին հաղորդում է UNIAN-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ հաղորդագրությունը:
Ոստիկանության տվյալներով՝ աճյունի հայտնաբերման մասին հաղորդագրություն է ստացվել հունվարի 27-ին՝ տեղի ժամանակով ժամը 11.00-ին:
Տղամարդու ինքնությունը պարզվել է. նա Վոլինի 55-ամյա բնակիչ է: Աճյունն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:







































