Ռուս հայտնի լրագրող ու հաղորդավար Անդրեյ Մալախովը իր Twitter-ում տեղադրել է լուսանկար, որն արված է Եվրամայդանի բարիկադների ֆոնին, հայտնում է viva.ua-ն:
Անդրեյը չի մեկնաբանել Կիևի իրադարձությունները, ինչպես նաև լռել է, երբ իր երկրպագուները հարցեր են տվել Ուկրաինայի հեղափոխության մասին:
Եվրամայդանի լուսանկարի տակ հաղորդավարը միայն գրել է «Check-in: Կիև»:









































