Ադրենալինի սիրահարը փորձել է պարանով թռչել կոկորդիլոսների ավազանի վրայով, փոխանցում է Daily Mail-ը: Համապատասխան տեսագրությունը հրապարակվել է համացանցում:
Տեսագրության հերոսն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի բնակիչ Մայքլ Ուոմերն է:
Երևում է, թեե ինչպես է տղամարդը փորձում պահպանել հավասարակշռությունը, սակայն չի կարողանում և ընկնում է ավազանը:
Տեսագրությունն ավարտվում է Ուոմերի ընկնելուց անմիջապես հետո: Հայտնի է, որ տղամարդը ողջ է, սակայն վնասվածքների մասին ոչինչ չի նշվում:








































