ԱՄՆ բանտերում վերջին տարիներին զգալիորեն աճել է բռնաբարությունների ու սեքսուալ ոտնձգությունների թիվը: Համաձայն հետազոտությունների, որն անցկացվել է արդարադատության նախարարության կողմից, սեքսուալ բնույթի հանցագործությունների կեսից ավելին կատարում են հսկիչներն ու բանտապահները:
2009-2011թթ. անցկացված վիճակագրության համաձայն՝ ամերիկյան բանտերում սեքսուալ ոտնձգությունների զոհ դարձած բանտարկյալների կողմից ստացվել է 8.763 դիմում: Դա 11%-ով ավելի է 2007-2008թթ. համեմատ՝ գրում է russian.rt.com-ը:
Վիճակագրության համաձայն՝ բանտարկյալների դիմումների միայն 10%-ն է հետաքննվել, մնացած բողոքները համարվել են «չհիմնավորված»:
Այն բողոքները, որոնք, այնուամենայնիվ, քննվել են, ցույց է տալիս, որ 37 տոկոս դեպքերում սեքսուալ բնույթի հանցագործությունների զոհ են դառնում կանայք:







































