Ամերիկյան կինոակադեմիան ընտրել է «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխության հաղորդավարին: Այս մասին ասվում է կազմակերպության Instagram-ի էջում:
Գրառմանը կցվել է դերասան Քևին Հարթի լուսանկարը, որը նկարահանվել է «Մահ՝ հուղարկավորության ժամանակ», «Ջումանջի. Ջունգլիների կանչը» և «Ամերիկյան ընտանիք» ֆիլմերում:
«Դիմավորե՛ք մեր նոր հաղորդավարին»,-ասվում է գրառումում:
Հստակեցվում է, որ արարողությունը տեղի կունենա հաջորդ տարվա փետրվարի 24-ին: Իր օգտահաշվում Հարթը հաստատել է այդ տեղեկությունը:












































