Thursday, 02 05 2024
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»

«Հայաստանը ոչ հուսալի պետության և կասկածելի գործընկերոջ համբավ է ձեռք բերել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Իգոր Մուրադյանը:

Պարոն Մուրադյան, Իրանի շուրջ նոր քաղաքական և աշխարհաքաղաքական  իրավիճակ է ձևավորվում: Ի՞նչ եք կարծում՝ այն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, հատկապես Իրան-ԱՄՆ հարաբերությունների ջերմացման կոնտեքստում:

– Իրանի շուրջ նոր քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորման հիմնական պայմանը ամերիկա-իրանական հարաբերությունների կարգավորումն է, որին աջակցում է ոչ միայն ԱՄՆ-ի վարչակազմը, այլ նաև ամերիկյան իսթաբլիշմենթը: ԱՄՆ-ում կան հզոր ուժեր, որոնք հետաքրքրված չեն այս զարգացումներով, բայց դրանք հիմնականում Իսրայելի ընկերներն են, և այժմյան իրավիճակը ցույց է տալիս, որ նման խմբավորումները հիմա Միացյալ Նահանգներում մեկուսացման մեջ են՝ չնայած նրանց դիրքերը նախկինի պես ուժեղ են:

Կան շատ լավատեսական գնահատականներ ու սպասումներ, և «նոր իրավիճակը» նախևառաջ կնշանակի նեղ գործըներային հարաբերությունների ձևավորում ԱՄՆ-ի և Իրանի միջև: Դա, անկասկած, հիմնավոր սրբագրումներ կմտցնի Առաջավոր Ասիայի մեծ տարածքում և հարևան շրջաններում: Հաջողությունն ինքն իրեն չի գա, Հայաստանը ոչ հուսալի պետության և կասկածելի գործընկերոջ համբավ է ձեռք բերել:

Շատ կարևոր նախապայման է Հայաստանի ինքնիշխանության վերադարձը և հաշվի առնելով այդ հանգամանքը` մեծ աշխատանք է սպասվում: Թուրքիան և Ադրբեջանը հասկանում են, որ Հայաստանը միջազգային մեկուսացման պայմաններում է, առաջ են գալիս նոր հանգամանքներ՝ կապված Արևմտյան հասարակության մոտ Իրանի նշանակության մեծացման հետ, և դա Հայաստանին կարող է բերել տարածաշրջանում ծավալվող դրական գործընթացների:

Ի՞նչ եք կարծում` կարո՞ղ է Իրանը Հայաստանի համար նոր աշխարհաքաղաքական հնարավորություն լինել՝ դեպի արտաքին աշխարհ:

– Իրանը միշտ էլ հայկական դիրքի և գոյատևման կարևոր գործոն է եղել: Իրանը ոչ միայն շանս է, այլ նաև նոր հնարավորություններ ձեռք բերելու իրական միջոց: Բայց հենց դա էլ ենթադրում էինք Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու կապակցությամբ, և ի՞նչ ստացվեց: Կասկած չկա՝ Ռուսաստանը ջանքեր կգործադրի, որ հայ-իրանական հարաբերությունները չզարգանան: Շրջափակումից Իրանի դուրս գալը, միջազգային լայն շրջանակներում Իրանի հարաբերությունների զարգացումը կդառնան կարևոր գործոն շրջափակումից Հայաստանի դուրս գալու համար, տնտեսության զարգացման նոր հեռանկարներ կստեղծվեն:

Ժամանակի ընթացքում Իրանը կդառնա Եվրոպական միության և մյուս եվրոպական երկրների քաղաքական ու տնտեսական գործընկերը: Այսինքն տարածաշրջանում Արևմուտքի համար նոր ռազամավարական գործընկեր է ձևավորվում, որը եկել է փոխարինելու Թուրքիային և արաբական պետություններին: Եվ միայն Հայաստանն է գնալով ինքնամեկուսացվում, դա աբսուրդ է և անհեթեթություն:

Այդ դեպքում ի՞նչ քաղաքականություն պետք է վարի Հայաստանը:

– ԱՄՆ-ը, իհարկե, կցանկանար օգտվել Իրանի հետ համագործակցությունից՝ Եվրասիայի ներքին շրջաններում, Մերձավոր Արևելքում, Հարավային Ասիայում իր քաղաքականությունն իրականացնելու համար: Այսինքն, խոսքը ծրագրված երկարաժամկետ խնդիրների մասին է, որոնք մշակվել են Վաշինգտոնում շատ վաղուց: Վերջին շրջանում ԱՄՆ-ը փորձում էր վարել բալանսավորված քաղաքականություն շիական և սունիական պետությունների միջև, իսկ ավելի ճիշտ՝ այդ պետությունների միավորումներով: Բայց իրավիճակը փոխվեց, որովհետև սունիական աշխարհը համախմբման բավականաչափ հնարավորություններ չցուցաբերեց, իսկ շիական պետությունները և համայնքները միանգամայն պատրաստ են ստեղծելու ռազմաքաղաքական միավորում:

Բայց Միացյալ Նահանգները հասկացել է, որ այս փուլում միայն շիական միավորումը կարող է դառնալ առաջնային գործընկեր տարածաշրջանային քաղաքականության մեջ: Ինչպես տեսնում ենք, նույնիսկ ռազմավարություններն են ենթակա ուժեղ դինամիկայի: Այս իրավիճակում շատ կարևոր է հասկանալ որ Իրանի և ԱՄՆ-ի առաջին հակառակորդը հանդիսացավ Թուրքիան, և դա անդրադառնում է նաև Թուրքիայի գործընկեր երկրների վրա: Սա թուրք-ռուսական պամանավորվածություններից դուրս գալու հնարավորություն է: Ցավոք սրտի, կասկածելի է, որ Հայաստանը կկարողանա օգտվել այդ նոր հնարավորություններից: Եվ դա ոչ միայն խոսքեր են, դա միանգամայն հաստատ վկայում է այն մասնին, որ Հայաստանի քաղաքական էլիտան սպառել է իր կամքի ուժը և վտանգի զգացողությունը:

Իսկ Հայաստանը կարո՞ղ է իրանական գազի համար լինել տարանցիկ երկիր: Թուրքիայի հետ մեծ հաշվով կա մրցակցային հարաբերություն:

– Մինչև այսօր արևմտյան պետությունները և խոշոր ընկերությունները դիտարկում են Եվրոպայում իրանական գազի փոխադրման երկու տարբերակ՝ Հայաստան-Վրաստան-Սև ծով-Ռումինիա, Իրաքի հարավային շրջաններ-Սիրիա-Միջերկրածովյան ափ երթուղիները: Արևմուտքը, ինչպես և Իրանը, գոհ չեն այն հանգամանքից, որ իրանական գազը Թուրքիայով փոխադրվի: Իրանն էլ չէր ուզի օգտվել ադրբեջանական երթուղուց, բայց տեղի ունեցան աշխարհաքաղաքական վերադասավորումներ: Քանի որ Հայաստանը արևմտյան հասարակության մոտ կորցրել է իր իր հետաքրքրությունը, ինչ-որ տեղ դա ազդեցություն ունեցավ այն բանի վրա, որ Արևմուտքի և Հարավային Կովկասի համար հիմնական գործընկեր դարձավ Ադրբեջանը: Այդ իսկ պատճառով, հնարավոր է, որ Արևմուտքը կպնդի, որ Իրանից դեպի Եվրոպա տանող խողովակն Ադրբեջանով անցնի: Հայաստանը պետք է մոռանա ոչ վաղ անցյալի այդ ռեալ հնարավորությունը: Այս կամ այն դեպքում այդ նախագիծը կիրականացվի 5-7 տարի հետո, իսկ ամբողջ այդ ընթացքում Հայաստանը տվայտանքների մեջ կլինի՝ իր հիմարության և քաղաքական ապաստանի պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում