Իրանը տեղի չի տա ճնշումներն և չի դադարեցնի Սիրիայի օրինական կառավարության աջակցությունը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի աշխատանքի նախարար Ալի Ռաբիեին Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների նախօրեին սիրիացի գործընկերոջ հետ հանդիպմանը:
«Տարածաշրջանում խաղաղությունը մեզ համար ամենակարևորն է, և սոցիալական հարցերով սիրիացի նախարար Քինա Ալ-Շամաթի հետ այսօրվա հանդիպումը ցույց է տալիս, որ Իրանը ճնշումներին տեղի չի տալիս և շարունակում է իր հումանիտար և բարոյահոգեբանական աջակցությունը Սիրիային»,- ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ ներկայիս պայմաններում Իրանի ցուցաբերած աջակցությունը Սիրիային տարածաշրջանային կայունության և խաղաղության նշան է: Իրանցի նախարարի խոսքով՝ միջազգային հանրության կողմից ճնշումները չպետք է հանգեցնեն տարածաշրջանում հակաժողովրդավարական փոփոխությունների:
Ռաբիեին ուշադրություն է դարձրել նաև սիրիական հակամարտությունում համաշխարհային ահաբեկչության ուժերի աճող ազդեցության վրա:









































