«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին դիմելով՝ Աբովյանի բնակչուհիներից մեկը բարձրացրեց կոմունալ տնտեսության աշխատողների սոցփաթեթի հարցը:
Մարուքյանի խոսքով՝ սոցփաթեթը ժամանակին ներդրվել է պետական հաստատությունների համար. ««Սանիտեքը» մասնավոր ընկերություն է»:
Բնակչուհին նաև բարձրացրեց ընչազուրկ խավին բնակարաններով ապահովելու հարցը. «Գոնե ինչ-որ մեկը պետք է մտածի՞ ընչազուրկ խավի մասին, նա ինչպե՞ս տանիք ունենա իր գլխին»:
Մանրամասները՝ տեսանյութում:






































