«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի պատրաստվում հրաժարվել կիսապաշտպան Ադնան Յանուզայի ծառայություններից:
Տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ը մերժել են ՊՍԺ-ի առաջարկը: Անգլիայի գործող չեմպիոնների ղեկավարությունը հայտնել է, որ չի ցանկանում բանակցություններ սկսել 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքի շուրջ:
Հիշեցնենք, որ Յանուզայը մեկնարկել է «Յունայթեդ»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում: «Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի կարծիքով` ապագայում Յանուզայը կարող է Անգլիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ:








































