Ուկրաինայի Հոկեյի սիրողական լիգան իր կայքում հայտնում է, որ երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ «Բերկուտ-2» հոկեյի ակումբը որոշել է փոխել իր անվանումը:
Այժմ ակումբը կկոչվի «Ֆենիքս»:
Հոկեյի ամերիկյան լիգայի առաջնությունում՝ «Լիդեր» դիվիզիոնում, ակումբը հանդես կգա նոր անվանումով:
Սա առաջին դեպքն է, երբ երկրում քաղաքական իրադարձություններն ազդում են մարզական կյանքի վրա:
Շաբաթ լիգայի խաղերը սկսվել են մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Կիևում բախումների զոհերի:









































