ԱՄՆ արվեստների ազգային ակադեմիան «Գրեմմի» մրցանակի հավակնորդներին հայտարարելու օրը տեղափոխելու որոշում է կայացրել՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան պատճառով: Այս մասին ակադեմիան հայտնել է Twitter-ի իր էջում:
«Ի հիշատակ Ջորջ Բուշ ավագի նախատեսված սգո արարողությունների պատճառով՝ «Գրեմմի»-ի 61-րդ մրցանակաբաշխության հավակնորդները հայտնի կդառնան ուրբաթ, դեկտեմբերի 7-ին, ԱՄՆ արևելյան ափի ժամանակով՝ 8:30-ին»,-ասվում է հաղորդագրությունում:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2019-ի փետրվարի 10-ին:
ԱՄՆ 41-րդ նախագահը մահացել է նոյեմբերի 30-ին:











































