Ժնևյան խաղաղ բանակցությունների հնարավոր ձախողման պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների վրա, որոնք «հովանավորում» են ահաբեկիչներին՝ կիրակի հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեկդադը:
«Նախարար Լավրովը մշտապես ասում է, որ մենք չպետք է բանակցություններ անցկացնենք ահաբեկիչների հետ, միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Քերին մշտապես նրանց հետ երկխոսելու կոչ է անում մեզ»,- Միկդադի խոսքերն է մեջբերում RIA Novosti-ն:
«Որոշ երկրներ չեն բացառում, որ աջակցում են ահաբեկիչներին: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մասնակցում եմ համաժողովի, որը նվիրված է Սիրիայում պատերազմին, ոչ թե խաղաղությանը»,- ասել է նա:










































