Ոստիկանությունը ճշտել է ԱՄՆ Մերիլենդ նահանգում երեք մարդու սպանածի անձը, փոխանցում է New York Post-ը:
Դա 19-ամյա ուսանող Դարիոն Մարկուս Ագիլարն է:
Նրա զոհերը սքեյթի խանութում աշխատող 21-25 տարեկան երիտասարդներ են:
Դեպքը տեղի է ունեցել Մերիլենդ նահանգի առևտրի կենտրոնում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են երեք սպանվածների մարմինները: Դրանից բացի՝ հինգ մարդ էլ տեղի հիվանդանոց են տեղափոխվել:










































