Դորտմունդի «Բորուսիա»-ն հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կենտրոնական պաշտպան Վլադ Կիրիկեշի ծառայություններով, հաղորդում է Tuttomercatoweb.com-ը:
Ռումինացի ֆուտբոլիստն իրեն լավ է դրսևորում Անգլիայի ընթացիկ առաջնությունում, և գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ չի լինի ուժեղացնել իր թիմն այս խաղացողի օգնությամբ:
Հիշեցնենք` «Բորուսիա»-ն, որը վնասվածք ունեցող ֆուտբոլիստների` մեծ թիվ կազմելու պատճառով լուրջ խնդիրներ ունի պաշտպանական գծում, հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ինտեր»-ի պաշտպան Անդրեա Ռանոկիայի նկատմամբ:







































