Կոնցեռնի ներկայացուցիչները խնդրում են մշակման փուլում գտնվող համակարգը չհամեմատել արդեն գործող գովազդային տեխնոլոգիաների հետ: Խոսքը վերաբերում է վարորդների համար օգտակար գովազդներին, որոնք կպատմեն մոտակայքում գտնվող քաղաքային օբյեկտների մասին:
BMW-ի ներկայացուցիչներն այդ համակարգը «ապագայի վիրտուալ շուկա» են անվանում և զուգահեռներ են անցկացնում սմարթֆոնների հավելումների հետ:
Սպասվում է, որ այդ համակարգը պետք է թեթևացնի վարորդների կյանքը: Համակարգը կարող է վարորդին տեղեկացնել մոտակա կայանատեղիում ազատ տեղերի կամ խանութների զեղչերի և հասարակական սննդի օբյեկտների մասին: Ընդ որում՝ ընդգծվում է, որ ծանուցումները կարվեն միայն վարորդի ցանկության դեպքում:










































