«Թիկունքներիս եկեղեցին է, իսկ առջևում՝ Շամշադինի հերոսական ժողովուրդը»,- Շամշադինում անցկացված քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ մինչ այժմ այն ամենը, ինչ արվել է սահմանամերձ գոտիների համար, ոչինչ է այդտեղ ապրող ժողովուրդների հերոսական անցյալի և ներկայի դիմաց. «Դուք այստեղ սարի պես կանգնած եք, իսկ Երևանում մարդիկ հանգիստ ապրում են, ուստի այստեղի բնակիչներին պետք է հնարավորություն տրվի չմտածելու իրենց կոմունալ վարձերի, հարկերի և տուրքերի մասին»:
Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան»-ում պետք է ձևավորեն սահմանային համայնքներով զբաղվող խումբ, որը պերմանենտ կհետևի, կայցելի, հանդիպումներ կունենա և այս համայնքների բնակիչների խնդիրները կբարձրաձայնի:
Մանրամասները՝ տեսանյութում:








































