Ամերիկյան տաբլոիդները չեն հոգնում հունվարի 23-ին Ջասթին Բիբերի հետ կապված դեպքը քննարկելուց, երբ նրան ձերբակալեցին փողոցային ավտոմրցարշավին մասնակցելու և ոչ սթափ վիճակում վարելու համար:
Երգչի երկրպագուներին ամենաշատը հուզում է այն հարցը, թե ինչն է դարձել երգչի նման վարքի պատճառը: The Sun պորտալին հաջողվել է պարզել, որ երգչի հոգեկանի վրա կարող էին ազդեցություն թողնել դեղամիջողները, որոնք նա օգտագործել է մկաններ աճեցնելու համար:
Դեղերը, որոնք խմել է Բիբերը, սովորաբար օգտագործվել են ձիերին մեծացնելու համար, իսկ մարդկանց դեպքում դրանք կարող են հոգեկան խնդիրներ առաջացնել:
Հիշեցնենք, որ Բիբերը ձերբակալվել է հունվարի 23-ին՝ առավոտյան ժամը 4-ին, Մայամիի բնակելի թաղամասերից մեկում, որտեղ ավտոմրցարշավները թույլատրված չեն:







































