ԱՄՆ ՌՕՈՒ-ն չորս շվեդ օդաչուի «Օդային շքանշաններով» է պարգևատրել՝ ԽՍՀՄ-ի հետ սառը պատերազմի տարիներին SR-71 Blackbird («Սև կեռնեխ») գերձայնային ռազմավարական հետախույզի պաշտպանության համար: Այս մասին հաղորդում է Շվեդիայի զինված ուժերի մամուլի ծառայությունը:
Շվեդիայի ՌՕՈՒ գնդապետ Լաչս-Էրիկ Բլադը, մայոր Ռոջեր Մոլերը, մայոր Քրիսթեր Սեբերգը և լեյտենանտ Բո Իգնոլը իրենց շքանշանները ստացել են նոյեմբերի 28-ին, Ստոկհոլմում ԱՄՆ-ի դեսպանատանը արարողության ժամանակ:
Ռազմավարական հետաախույզը 1987-ի հունիսի 29-ին ԽՍՀՄ-ին սահմանակից Բալթիկ ծովի տարածքի շուրջ թռիչք է կատարել: Առաքելության ժամանակ ինքնաթիռի երկու շարժիչներից մեկի աշխատանքը խափանվել է: Շվեդ զինծառայողներն օգնություն են ցուցաբերել SR-71 Blackbird-ին՝ դրան մինչև Գերմանիայի օդանավակայան ուղեկցելով: Այդպիսով հնարավոր է դարձել խուսափել ԱՄՆ ՌՕՈՒ փոխգնդապետներ Դուեյն Նոլի և Թոմ Վալթերի զոհվելուց, ինչպես նաև SR-71 Blackbird- տեխնոլոգայի՝ ԽՍՀՄ-ում հայտնվելուց:










































