Իսպանիայի Մալագա մարզը զարգացնում է զբոսաշրջության նոր տեսակներ: 2014թ. նախատեսվում է ներգրավել թռչունների սիրահարներին` հաղորդում է Travel-ը:
Մալագայի տարածքում կարելի է հանդիպել թռչունների ավելի քան 380 տեսակ: Նման բազմազանություն առաջացել է տարածաշրջանի յուրատեսակ էկոհամակարգի
շնորհիվ, որը միավորում է Եվրոպայի և Աֆրիկայի մի քանի կլիմայական գոտիներ, որոնք կապված են Ջիբրալթարի «բնական կամրջով»:
Մալագայում զբոսաշրջության ներկայացուցիչներն արդեն ստեղծել են մասնագիտացված կայքը՝ նվիրված տեղի թռչուններին:











































