Չիլիա-ֆրանսիական To Kill a Man և ամերիկյան Whiplash խաղարկային ֆիլմերը դարձել են «Սանդենս» անկախ կինոյի փառատոնի եզրափակչի հաղթողները, հաղորդում է Los Angeles Times-ը:
Դեմիեն Չազելի Whiplash ֆիլմը, որը պատմում է հարվածային գործիքների վրա նվագող մի երիտարասարդի պատմությունը, արժանացել է «Հանդիսատեսի համակարանք» մրցանակին:
Ռեժիսոր Ալեխանդրո Ֆերնանդե Ալմենդրասի To Kill a Man հոգեբանական թրիլերը հաղթել է «Արտասահմանյան խաղարկային ֆիլմ» անվանակարգում:
Փառատոնին ընդհանուր առմամաբ ներկայացված են եղել 37 երկրներից 118 ֆիլմեր: Դրանցից 100-ը առաջին անգամն են էկրանններին հայտնվել, իսկ 54 ռեժիսորների աշխատանքներ դեբյուտային են եղել:











































