Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրում իրականացվող հակահրթիռային ծրագիրը չի հակասում ՄԱԿ-ի նորմերին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց օգտագործումը արգելված է ՄԱԿ-ի կոնվենցիայով:
«Իրանական հրթիռային ծրագիրը պաշտպանական բնույթ է կրում և ստեղծվել է երկրի կարիքներից ելնելով: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևը արգելք չէ հակահրթիռային ծրագրի կամ իրանական հակահրթիռային փորձարկումների համար»,- ընդգծել է Քասեմին։









































