Sunday, 05 07 2026
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց ազգի առաջնորդից վեր է ածվում կուսակցապետի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

Պարոն Բադասյան, նախօրեին պաշտոնական Ստեփանակերտը արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը բավականին զուսպ էր։ Մասնավորապես, Արցախի նախագահի խոսնակը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ պետք չէ շահարկումների ենթարկվել, բարդացնել իրավիճակը, պետք է ապահովել Հայաստանի ու Արցախի միասնականությունը, պահպանել բարիդրացիական հարաբերությունները։ Կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանի հորդորը տեղ հասավ, և ինչ տրամադրություններ են Արցախում։

Եթե Դավիթ Բաբայանը խոսել է երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների մասին, դա տանում է Հայաստանի և Արցախի տարանջատման։ Երբ խոսում է երկու երկրների մասին, դա շատ վտանգավոր է, քանի որ անջրպետ է սարքվում Հայաստանի ու Արցախի միջև։ Ես կարծում եմ, որ չպետք է խոսել եղածի մասին, պետք է առաջ գնալ։

Բայց պարոն Բաբայանը հայտարարել է նաև, որ պետք է ապահովել Հայաստանի ու Արցախի միասնականությունը և ամեն ինչ անենք դա ամրացնելու համար։

Բոլոր դեպքերում այստեղ շեղում կա, որը առաջ է տանում երկու երկրների գաղափարը։ Ես կարծում եմ, որ Արցախը պետք է դիտարկել որպես Հայաստանի մի մասը, իսկ Արցախի մարզպետը պետք է անվերապահորեն ենթարկվի Հայաստանի ղեկավարությանը։ Արցախը պետք է լինի Հայաստանի մի մարզը։

Նշվում է նաև, որ մեզ համար կա մեկ գերնպատակ՝ մեր պետականության հզորացումը, որն ամենակարևոր հրամայականն է, որ կանգնած է մեր առջև։ Դավիթ Բաբայանն ավելի շատ միասնականության կոչ էր հնչեցնում։ Կարո՞ղ ենք ասել, որ մեծ հաշվով Արցախի իշխանությունները վերանայեցին իրենց մոտեցումները, հատկապես Նիկոլ Փաշինյանի հորդորից հետո։

Ես կարծում եմ, որ պետք չէր, որ Նիկոլ Փաշինյանը հորդորեր Բակո Սահակյանին։ Եթե Արցախի պաշտոնյաները քննադատել են Փաշինյանին, նրանց պետք է դիտարկել որպես պաշտոնյա, ինչպես օրինակ Հայաստանի պաշտոնյաները կարող էին քննադատել Սասուն Միքայելյանին։ Այդպես պետք է ընդունեինք։ Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց ազգի առաջնորդից վերածվում է կուսակցապետի, և երբ իր կուսակցության անդամներից մեկին որևէ մեկը նեղում է, ինքը պաշտպանում է նրան։ Ինքը դա ցույց տվեց իր խոսքով։ Բացի այդ, Փաշինյանը դրանով ցույց տվեց, որ Արցախը տարանջատում է Հայաստանից։ Ինքը կարող էր զանգել Բակո Սահակյանին և ասել՝ պաշտոնյաներիդ ասա իրենց տեղում մնան ու իրենց գործով զբաղվեն, ոչ թե քարոզարշավի ժամանակ հրապարակավ այդ մասին հայտարարեր։ Դա խորացնում է ճգնաժամը։ Եթե այդպես շարունակվի, ապա Արցախում օդ ու ջրի պես պետք է լինելու իշխանափոխություն իրականացնել՝ միացյալությունը ապահովելու համար։ Այսինքն միացում պետք է լինի իսկապես։ Դա օրվա պահանջ է դառնալու։ Շուտով մարդիկ, անհատներ կհայտնվեն, որոնք կասեն՝ մեզ պետք չէ Արցախը։ Տեսեք, բոլորիս համար էլ պարզ էր, որ Սասուն Միքայելյանը դա չի ցանկացել ասել, բայց կան տարաբնույթ մարդիկ, որոնք առիթից օգտվում են ու հայտարարում՝ Սասուն Միքայելյանը ճիշտ է ասել, թող կորչի Արցախը։ Այդպիսի բան ասողներ էլ կան։ Դրա համար եմ ասում, որ չի կարելի խորացնել այս հարցը, չի կարելի շարունակել այս ամենը։ Պետք է շուտափույթ այս հարցերը լուծվի։ Մենք պետք է սպասենք, տեսնենք, թե  ինչ արդյունքներ են գրանցվում ԱԺ արտահերթ ընտրություններում, կառավարությունը ձևավորվի, որպեսզի արդեն ամբողջ պատասխանատվությունը կրի քաղաքական մեծամասնությունը, ոչ թե գործող վարչապետը հանդես գա ընդդիմության տեսանկյունից։ Փաստորեն, այս 6-7 ամիսներին Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես ընդդիմություն, և համարում է, որ իրեն չեն թողնում աշխատել, չի կարողանում ոչինչ անել, քանի որ ԱԺ-ն խանգարում է։ Ընտրություններից հետո ոչինչ չի խանգարելու և ինչ էլ անի Փաշինյանը, գիտենք, որ ինքն է պատասխանատուն։ Մենք հիմա գտնվում ենք շատ պատասխանատու շրջանում, երբ ոչ մեկին չենք կարող վստահել, չգիտենք, թե ում մտքին ինչ է։

Հայաստանում հեղափոխություն է կատարվել, բայց դա վերածվեց իշխանափոխության։ Մենք չզգացինք հեղափոխությունը, բայց ժողովուրդը հեղափոխություն էր ուզում։ Դա նրանից է , որ ժողովուրդը ֆետիշացրեց անձին, այդ անձն էլ ցանկացավ ֆետիշանալ, որը վտանգավոր է։ Որովհետև մի մարդը կարող է սխալական լինել և թույլ տալ սխալներ, և մարդիկ կարող են հեղափոխությունից հիասթափվել։ Ես հորդորում եմ մեր ժողովրդին չհիասթափվել, մնալ հեղափոխական տրամադրության մեջ։ Ես համոզված եմ, որ այս Սահմանադրությամբ ընտրված խորհրդարանը երկար չի ձգելու, նոր Սահմանադրություն ընդունելը օրվա պահանջ է լինելու, գալու են նոր իշխանություն և նոր քաղաքական ուժեր։ Սա ոչ թե ես եմ ասում, այլ օրվա պահանջն է դրան բերելու։ Որ քաղաքական  ուժը կմտնի դրա տակ, նա էլ կղեկավարի երկիրը։ Իսկ եթե ոչ, ապա դուրս կմնա։  Նիկոլ Փաշինյանն էլ դա է ասում, որ եկել է պահը, որ ժողովուրդն է որոշելու, թե ինչ պետք է լինի։

Այս թեմայի շուրջ անդադար խոսում է Դավիթ Շահնազարյանը, որը նշում է, որ Արցախի իշխանությունը ճիշտ է անում, որ չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որովհետև ՀՀ այս իշխանությունը մեկ նպատակ ունի՝ հանձնել հողերը։ Ինչպես եք գնահատում նրա այս հայտարարությունը։

Ես չեմ լսել, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի հողեր հանձնելու մասին։ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել հողեր հանձնելու մասին, բայց մի վտանգ կա, որ Փաշինյանը հեղափոխության ընթացքում ինչ հայտարարություններ անում էր արտաքին քաղաքականության վերաբերյալ, նույն հայտարարությունները հիմա չի անում։ Ինքն ասաց, որ Հայաստանը շարունակելու է նախորդ իշխանությունների արտաքին քաղաքական կուրսը։ Դա, իհարկե, վտանգավոր է, և Արցախի հարցում չի ասում, որ զիջումներ չեն լինելու։ Միգուցե դիվանագիտական քայլերով ինքը կարող է դա ապահովել, բայց համենայնդեպս, հրապարակավ դա չարեց։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում