Հավի հարձակումից հետո թաթը կորցրած Դադլի անունով բադը կարող է քայլել 3D տպիչի միջոցով տպված պրոթեզի օգնությամբ: Այս մասին գրում է TJournal-ը:
Պրոթեզի դիզայնը մշակել է 3 Pillar Designs ընկերության աշխատակից Թերենս Լորինգը:
Պրոթեզի առաջին օրինակը տպվել էր կարծր պլաստիկից և բաղկացած էր 3 մասից: Սակայն այն կոտրվել է Դադլիի վրա փորձարկելիս:
Հաջորդ տարբերակն արդեն ավելի ճկվող է եղել: Դրա օգնությամբ Դադլին գրեթե միանգամից քայլել է:










































