Sunday, 07 06 2026
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ

Քարոզարշավ՝ օր վեցերորդ․ Նիկոլ Փաշինյանի «աքիլլեսյան գարշապարը»

«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավն իր հասարակածը հատեց Սյունիքի մարզում, որը վստահաբար ամենաբարդն է Նիկոլ Փաշինյանի համար։

Հոկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանն այս մարզը ղեկավարելու ուղարկեց նախկին առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին ու նրա այս կադրային նշանակումը միանշանակ չընդունվեց ոչ միայն Սյունիքում, այլ նաև՝ ամբողջ հանրապետությունում։ Հասարակությունը տակավին պատրաստ չէ հեղափոխության թիմի ու նախկին համակարգի նման կոմպրոմիսների՝ ինչքան էլ դրանց անհրաժեշտությունն ընդունվում է, որովհետև ցանկացած հեղափոխության հաջորդում է բարիկադների ապամոնտաժման փուլը։

Հունան Պողոսյանի նշանակումից մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանի կուսակիցը պարտվեց Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում ու սա թերևս հետհեղափոխական Հայաստանում եզակի դեպք է, երբ ՔՊ ներկայացուցիչը պարտվում է ՏԻՄ ընտրություններում։
Կապանի ընտրություններին Փաշինյանը տվել է այնքան գնահատական՝ ինչքան դրանց անդրադարձել է, այլ խոսքով՝ վարչապետն այս հարցում անընդհատ հակասում է ինքն իրեն։

Սկզբում Փաշինյանը Կապանի ընտրությունների արդյունքները համարեց հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի դրսևորում, հետո խոսեց Կապանի սինդրոմի մասին՝ ակնարկելով, որ սա հակահեղափոխության հաղթանակն էր, այսօր Կապանում տեղի ունեցած հանրահավաքում վարչապետը կարծես վերադարձել է ելակետային գնահատականին։

«Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին իշխանության պաշտպանած թեկնածուն պարտվեց և հաղթեց անկախ թեկնածուն: Իշխանությունը խոնարհ ընդունեց ժողովրդի կամքը, և սա մեզ համար հպարտության առիթ է, և սա է հեղափոխությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս գնահատականը միանգամայն ռացիոնալ է ու ավելին՝ այսօր վարչապետը զարգացրել է իր միտքը ու հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։ Նա ընդգծել է, որ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքներին մարդիկ չպետք է բերվեն, ինչպես եղել է նախկինում, քանի որ չեն կարող նման ծառայություններ ընդունել որևէ մեկից: «Մարդկանց ազատությունը որևէ կերպ չենք կարող սահմանափակել, և ես տեսնում եմ, որ մարդիկ գալիս են ինքնաբուխ և մեր հաղթանակները պահպանելու, շնորհակալություն ձեր կամքի և դուխի համար:

Մեր կառավարությանը որևէ ապօրինի ծառայություն որևէ մեկի կողմից պետք չէ, եթե որևէ մեկը պիտի քվեարկի մեր օգտին աշխատանքից չազատվելու համար, մեզ այդ քվեն անհրաժեշտ չէ, որևէ ապօրինությունից խուսափելու համար, մեզ այդ քվեն պետք չէ: «Իմ քայլը» դաշինքը մեկ հարամ քվե չի ուզում, մեզ անհրաժեշտ է ազատ, արդար, հպարտ և ինքնիշխան քաղաքացու քվեն»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Միանգամից ասենք, որ Նիկոլ Փաշինյանի անկեղծությունն արժանահավատ է, մյուս կողմից՝ նա չի կարող ամբողջ թիմի փոխարեն կոնսոլիդացնել հասարակությանը։

Եթե նրա նշանակած մարզպետները, մեղմ ասած, անհաջող են ու հասարակության հարգանքը չեն վայելում, ապա երբեմն ստիպված են լինում դիմել ոչ այնքան օրինական մեթոդների՝ մարդկանց հանրահավաք բերելու կամ կողմնորոշելու հարցում։ Մամուլում արդեն հանդիպել են ահազանգեր, որ մարզային իշխանությունները լատենտ վարչական ռեսուրսի օգտագործման դիմում են Շիրակի․ Լոռիի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում։ «Իմ քայլը» դրա անհրաժեշտությունը չունի, սակայն մարզպետներից շատերը ներկուսակցական կամ ներթիմային մրցակցության մեջ են։

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, շատ հաճախ մեկտեղում է պետական և ընտրական օրակարգերը՝ ծրագրեր ներկայացնելու փոխարեն հասարակությանը ներկայացնելով քրեական տեսարաններ, որոնք կապված են նախկին համակարգի ներկայացուցիչների հետ։ Մեղմ ասած՝ լավ ազդանշան չէ, երբ կառավարող դաշինքը կամ վարչապետը հասարակությանը կոնսոլիադացնում են ոչ թե հեղափոխության իդեալների կամ ապագայի ծրագրերի շուրջ, այլ՝ գեներալ Մանվելի նկատմամբ ատելության ֆոնին։

Կարծում ենք՝ չի պատշաճում, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում խոսի ԵԿՄ նախկին նախագահի սեփականության կեղծ վկայականների մասին, երբ ստրատեգիական մարզը հազար ու մի պրոբլեմ ունի։ Նախ՝ դա իսկապես վկայում է այն մասին, որ կառավարող դաշինքը պետական խողովականերով ստացված ինֆորմացիան ճիշտ ժամանակին օգտագործում է քաղաքական նպատակների համար, ինչը ստվեր է գցում ոչ միայն ընտրական գործընթացի, այլ նաև՝ կոնկրետ գործի լեգիտիմության վրա, հետո՝ բացահայտում է հեղափոխության թիմի մոտ ռացիոնալ ծրագրերի բացակայությունը։

Սրանից էլ առաջանում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական արշավի մարտավարական կոնտրաստը։ Ի տարբերություն Երևանի ընտրությունների՝ այս պարագայում օրակարգ թելադրողը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանն է, որքան՝ ՀՀԿ-ն, որին փոփոխական արդյունավետությամբ արձագանքում է Փաշինյանը։

Սա էլ ծնում է հակասություն, որովհետև եթե փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասում է, որ ՀՀԿ-ն Ազգային ժողով անցնելու որևէ հնարավորություն չունի, ապա թերևս անիմաստ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի ասելիքի առյուծի բաժինը նվիրված լինի ՀՀԿ-ին։

Ռացիոնալ ծրագրերի բացակայությունը վարչապետի կոնտրաստային դիրքորոշում է ծնել նաև Կապանի տեղական ընտրությունների հարցում ու պարզ չէ, թե այդ քաղաքում ինչպես այսօր ընկալվեց Փաշինյանի ռացիոնալ խոսքը կամ ինչպիսին կլինեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Համենայն դեպս, Կապանը կարող է դառնալ Փաշինյանի «աքիլլեսյան գարշապարը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում