Կանադայի ամենախոշոր Flight Network զբոսաշրջային գործակալությունը կազմել է 2018թ․ աշխարհի 100 լավագույն լողափերի վարկանիշային աղյուսակը՝ գրում է The Sun-ը:

Առաջին տեղում Խորտակված նավեր լողափն է՝ հունական Զաքինֆ կղզում։ Երկրորդ տեղում Ճերմակ նավահանգիստն է՝ Ավստալիայի Քվիսլենդ նահանգում։ Երրորդ տեղում Կորսված լողափն է՝ Ֆիլիպիններում։

Չորրորդ տեղը զբաղեցրել է Պրայա դո Սանչոն՝ Բրազիլիայում։ Հնգյալը սահմանափակում է Թուլում լողափը Մեքսիկայում։















































