ԱՄՆ-ում կալանավորները կպայքարեն բանտերում պոռնոընթերցարանները փակող օրենքը չեղարկելու համար: Այս մասին հաղորդում է The Des Moines Register պարբերականը:
Այովա նահանգի Ֆորթ Ջորջ քաղաքի ուղղիչ հաստատության 58 կալանավոր դատական հայց են ներկայացրել, որում նշվում է, որ օրենքը խախտում է պոռնոգրության նկատմամբ նրանց սահմանադրական իրավունքը: Օրենքն ընդունելու հարցում նրանք մեղադրում են «կրոնական բռնակալներին», որոնք «թքած ունենե» ԱՄՆ սահմանադրության և Անկախության հռչակագրի վրա: Հայցորդները պահանջել են, որ իրենցից յուրաքանչյուրին 25 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարեն:
Հայցը ներկայացվել է հոկտեմբերի վերջին:










































