Սպիտակում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ավանդների հետ կապված քաղաքացու հարցին ԱԺ պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Ավանդների հարցը բոլոր համայնքներում տալիս են։ Ինչո՞ւ, որովհետև մարդիկ փող են դրել, փող են տվել պետությանը։ Պետության անունը եղել է Սովետական միություն, որը փլուզվել ա, որից հետո Հայաստանը ժառանգել ա գործարաններ, տնտեսություն, և Հայաստանը ժառանգել ա էդ գույքը։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ, Հայաստանը ժառանգել է նաև պարտք։ Հիմա, որպես պետություն Հայաստանը պարտք է մեր ժողովրդին»։
«Իմ ընտրվելուց հետո ես տարբեր նախագծեր եմ ներկայացրել, որ ավանդի վերադարձը չլինի սոցիալական ծրագիր, այլ լինի վերադարձ։ Եթե մարդը մահանում է՝ ժառանգը ստանա, ոչ թե ասեն՝ սա սոցիալական ծրագիր է՝ մարդը մահացավ, էլ ժառանգին չի հասնում։ Այս առաջարկը ընտրվելու դեպքում ներկայացնելու եմ իշխանություններին»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































