Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ այսօր հրապարակված հրամանագրերից մեկով՝ Դավիթ Սերոբյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ Հրամանագրի համաձայն՝ նախագահը նշանակումը կատարել է Բարձրագույն դատական խորհրդի առաջարկով։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Դավիթ Սերոբյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասվում է նախագահի հրամանագրում:









































