Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սկսվում է Հարություն Ավշարյանի գործի դատավարությունը:
Երևանի Ֆրունզեի փողոցի 77-ամյա բնակիչ Հարություն Ավշարյանը Ամիրյան 13 շենքի բակում տեղադրված իր տաղավարում մատուցել է կոշիկի նորոգման ու ներկման ծառայություններ:
Ըստ մեղադրանքի՝ դեպի կոշիկի նորոգման տաղավար ապօրինի մոնտաժված էլեկտրական հոսանքալարերի շահագործման հետ կապված անզգույշ վերաբերվելու հետևանքով տաղավարում գտնվող ապահովիչներին միակցված պղնձե բազմաջիղ հաղորդալարերի հպումներից կարճ միացում է եղել, և 2013 թվականի մարտի 14-ի լույս 15-ի գիշերը, ժամը 5-ն անց 30-ի սահմաններում տաղավարի ներսում առաջացել է հրդեհ:
Այրվել են տաղավարը ու դրա մոտ կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածը: Մեքենան պատկանել է սիրիահայ Լ. Բարբրյանին: Վերջինիս անզգուշությամբ պատճառվել է 9 միլիոն 100 հազար դրամ գույքային վնաս:
Հարություն Ավշարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով:








































