«Այսօր մեր բանկային համակարգը լոմբարդային համակարգ է. մարդը դիմում է բանկին ոչ թե բարեկեցիկ կյանքով ապրելով, այլ դիմում է ճարահատված։ Այդ քայլին դիմում է փրկելու երեխային, ծնողին։ Այսօր բանկի տոկոսները նվազեցնելն առաջնային է. բանկի տոկոսը պետք է լինի 2-3 տոկոս»,-այսօր Աշտարակի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։
Նա ասաց, որ ինչի մասին խոսում է, հաջորդ օրը մյուս ուժերն իրենց քարոզարշավների ժամանակ կրկնում են. «Ես ուրախ եմ՝ անկախ նրանից՝ ով կանի, թող անի»։










































