Վենեսուելայի ընդդիմությունը չի ցանկանում, որ Մեծ Բրիտանիան երկիր վերադարձնի 14 տոննա ոսկին: Սրա հետ կապված՝ «Արդարությունն ամենից վեր է» և «Ժողովրդական կամք» ընդդիմադիր կուսակցությունները դիմել են Անգլիայի բանկին՝ խնդրելով երկիր չվերադարձնել վենեսուելական ոսկու ձուլակտորները: Նրանց կարծիքով՝ «ոսկու պահուստները կարող են օգտագործվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականությանը դեմ անձանց նկատմամբ բռնաճնշումներն ուժեղացնելու նպատակով», գրում է Reuters-ը:
Լոնդոն հղած նամակում կուսակցությունների ներկայացուցիչները բացատրել են, որ Մադուրոյի և նրա ռեժիմի նպատակն այդ ոսկները գողանալն ու հգւոտ իրենց շահերի օգտագործելն է:
Նշենք, որ Անգլիայի բանկում պահվում է 550 մլն դոլարի՝ 14 տոննա ոսկի:










































