News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն մասնակցելու է անվտանգության հարցերով ԵԱՀԿ տարեկան կոնֆերանսին։ Այն կայանալու է հունիսի 29-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Վիեննայում։
Կալանդաձեի խոսքերով՝ կոնֆերանսի ժամանակ Վրաստանը հնարավորություն կստանա ներկայացնելու ԵԱՀԿ շրջանակներում անդրազգային մարտահրավերների վերաբերյալ իր դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ անվտանգության հարցերով ԵԱՀԿ կոնֆերանսները մեկնարկել են 2003 թվականից։ Դրանց նպատակը եվրատլանտյան տիրույթում առկա ռազմաքաղաքական իրավիճակի, անդրազգային սպառնալիքներին արձագանքելու, ճգնաժամային հարցերի կարգավորման դիտարկումն է։







































