Մայամիի բնակչուհի Լացամի Մակադուն Թաիլանդում հանգստանալիս է եղել: Այնտեղից նա Բանգկոկ-Սամուի չվերթի համար տոմս է ամրագրել և դարձել Airbus A319 ինքնաթիռի միակ ուղևորուհին, որը 156 մարդու համար է նախատեսված, գրում է Daily Mail-ը:

Տեսագրությունում, որը Մակադուն համացանցում է հրապարակել, երևում է, թե ինչպես է նա ժպտում դատարկ շարքերի միջով անցնելիս, սակայն որոշ ժամանակ անց սկսում է անհանգստանալ տուրբուլենտության պատճառով
Բարեբախտաբար, օդաչուն բարեհաջող վայրէջք է կատարել:










































