ԱՄՆ-ում և Կանադայում ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի հուշագրությունների 2 մլն օրինակ են վաճառել, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Նշվում է, որ երկու երկրներում այդ քանակությամբ գիրք վաճառվել է երկու շաբաթվա ընթացքում:
Նշվում է, որ հուշագրությունն այս տարի ամենաշատը վաճառված գիրքն է:
ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ գիրքը թարգմանվել է 31 լեզվով: Այն վաճառվում է Ավստրալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում:











































