Saturday, 27 06 2026
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում

«ՀՀԿ-ն ռեբրենդինգի է ենթարկվում. ԱԺ-ում չհայտնվելու դեպքում ՀՀԿ-ն կարող է դառնալ արտախորհրդարանական ուժ»

Քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները դժվարանում են կանխատեսել, թե որտեղ կարող է հայտնվել ՀՀԿ-ն ընտրություններից հետո՝ խորհրդարանո՞ւմ, արտախորհրդարանակա՞ն ընդդիմության դերում, թե՞ պատմության քաղաքական աղբանոցում, ինչպես բնորոշել է Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ հավանականությունը մեծ է, որ 5 տոկոսի շեմը չհաղթահարելու պարագայում ՀՀԿ-ն հայտնվի արտախորհրդարանական ճամբարում, քանի որ այս ընտրություններից հետո արտախորհրդարանական ընդդիմադիր բևեռ այսպես թե այնպես ձևավորվելու է, քանի որ մի քանի առանցքային, լիբերալ ուժեր՝ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, չեն մասնակցում ընտրություններին, բայցևայնպես ասպարեզից չեն հեռացել:

«Այս առումով ՀՀԿ-ի շանսերը ավելի քիչ են, քանի որ այս կուսակցության նկատմամբ հասարակական ընկալումը խիստ բացասական է, բայց հիմա ՀՀԿ-ն փորձում է ռեբրենդինգի ենթարկվել, նոր դեմքեր, նոր հռետորաբանություն է որդեգրել, համարյա չեն հիշատակում Սերժ Սարգսյանի անունը։ Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը չի ղեկավարում ՀՀԿ-ն։ Մինչդեռ 6-7 ամիս ՀՀԿ-ում բոլորը միաբերան կրկնում էին, որ Սերժ Սարգսյանն իրենց անփոխարինելի առաջնորդն է։ Այսինքն՝ արդեն Սերժ Սարգսյանի անունը չկա, օլիգարխների կիսակրիմինալ վիճակները չկան առաջնագծում՝ երևացող մասում, ինչը ռեբրենդինգի բաղադրիչ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը՝ հավելելով. «Իսկ եթե այդ ռեբրենդինգն ամբողջությամբ հաջող լինի, ապա իրենք քաղաքական աղբանոցում չեն հայտնվի, կմնան քաղաքական դաշտում ու խորհրդարանում չհայտնվելու դեպքում կարող են և լինել արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ՝ գործնականում ամեն ինչ սկսելով զրոյից»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, սակայն, չի շտապում պնդել, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում չի հայտնվի։ Հակառակը, Քոչարյանի խոսքով, ՀՀԿ-ն լուրջ շանսեր ունի հայտնվելու խորհրդարանում: «Կանցնի խորհրդարան, թե չի անցնի՝ միայն ընտրություններից հետո կհասկանանք, բայց ես համոզված եմ, որ կանցնի։ Կա իրականություն։ Պարզ է, որ ՀՀԿ-ի կողմնակիցները առ այսօր դեռ ծպտուն չեն հանել, բայց այդպիսիք կան։ ՀՀԿ-ն այս տարիներին իր համար ստեղծել է սոցիալական բազա։ Լիքը մարդ այսօր իրենց կոնֆորտ չեն զգում։ Հենց դրանք էլ կլինեն ՀՀԿ-ի ընտրողը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը։

Մեր դիտարկմանը՝ այդ սոցիալական բազան կարող է լինել 5 տոկոս, դա բավարա՞ր է, որ ՀՀԿ-ն հայտնվի Ազգային ժողովում, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Պարզ է, չէ՞, որ ինչ-որ մարդիկ 20 տարի՝ ՀՀԿ-ի պաշտոնավարման տարիներին, լավ են ապրել, թալանել են, կոռուպցիայով են զբաղվել, թե ինչ են արել, բայց իրենք իրենց լավ են զգացել։ Եվ այդ մասսան 100 տոկոս 5 տոկոսից ավելի է։ Այնպես չէ, որ ՀՀԿ-ի պաշտոնավարման ժամանակ 1 տոկոսն էր լավ ապրում Հայաստանում։ Դա բուրգ էր՝ սկսած նախագահից մինչև ԺԵԿ-ի ու համատիրության պետ, որոնք կազմակերպում էին փողով ընտրությունները։ Այս մասսան, կրկնում եմ, հաստատ 5 տոկոսից ավելի է, ու հիմա իրենք դիսկոմֆորտի մեջ են ու ՀՀԿ-ի ընտրողն են»:

Կարեն Քոչարյանը հավելեց, որ այս ֆոնին անգամ սոցհարցումները չեն կարող իրական պատկերն արտացոլել, քանի որ սոցհարցման ժամանակ ոչ ոք ստեղծված իրավիճակում ռիսկ չի անի հայտարարել, որ ինքը ընտրելու է ՀՀԿ-ին: «Դրա համար հիմա կանխատեսում անելը սխալ կլինի»,- եզրափակեց Կարեն Քոչարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում