Universal Pictures կինոընկերությունը ներկայացրել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի առաջին պաշտոնական պաստառը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015-ի փետրվարի 14-ին:
Պաստառը էկրանավորման նոր մանրամասներ չի բացահայտում: Ջեյմ Դորնանը` միլիարդատեր Քրիսթիան Գրեյի դերակատարը, հանդիսատեսին մեջքով է կանգնած: Դերասանը կրում է դասական կոստյում: Ըստ երևույթին, պաստառը պետք է արտացոլեր Գրեյի ինքնավստահությունը:
Կարգախոսն այսպիսին է. «Պարոն Գրեյը ձեզ հետ կհանդիպի»:
Ֆիլմի պրոդյուսեր Մայքլ դե Լյուկան խոստովանել է, որ վեպի բաց տեսարանները ֆիլմում ավելի համեստ կպատկերվեն, գրում է Spletnik.ru-ն:












































